Commit dbe085c0 authored by Hamlet Muradyan's avatar Hamlet Muradyan
Browse files

Feat(readme): Add README.md

parent 0cffebea
# App16 iOS
[Պարետի մարտի 24-ի N16 որոշման](https://www.gov.am/files/docs/3969.pdf) համաձայն ժամանակավորապես սահմանափակվում է անձանց տեղաշարժը, և վերջիններս տնից դուրս գալիս անձնագրից բացի պետք է ունենան նաև հատուկ ձևաթուղթ լրացված վիճակում։
Տեսնելով ձևաթղթի ձեռքով լրացնելու հետ կապված քաղաքացիների դժգոհությունները, երկրում առկա իրավիճակից ելնելով՝ [X-TECH-ի թիմը](https://x-tech.am) ցանկություն հայտնեց իր ներդրումն ունենալ COVID-19-ի դեմ պայքարի գործում և սեղմ ժամկետներում ստեղծեց առցանց գործիք՝ բջջային հավելված iOS և Android օպերացիոն համակարգերի համար, որի միջոցով.
* մարդիկ կարող են լրացնել ձևաթուղթը բջջայինի միջոցով առանց այն տպագիր կամ ձեռագիր տարբերակով ունենալու անհրաժեշտության,
* պատկան մարմինները կարող են ստուգել անձի ընթացիկ և նախորդ 20 տեղաշարժերը՝ բջջային հավելվածով սքանավորելով հատուկ QR կոդը։
Համակարգը տեղադրում ենք բաց կոդերով՝ անշահախնդիր տրամադրելով այն պետությանը և IT համայնքին հետագայում զարգացնելու ու ավելի ֆունկցիոնալ գործիք դարձնելու համար։
Այս պահին ցանկացած անձ կարող է ներբեռնել հավելվածը, փորձարկել, անհրաժեշտության դեպքում կատարել առաջարկներ և դիտողություններ: Մոտ օրերս այն հասանելի կլինի նաև այլ ծրագրավորողների կողմից լրացումներ կատարելու համար։
## Նախագծի մշակման մասնակիցներ՝
* Արման Աթոյան
* Համլետ Մուրադյան
* Դավիթ Կամավոսյան
* Գրիգոր Աղաբալյան
* Մանե Պողոսյան
* Ռոբերտ Աբազյան
* Հայկ Ասլանյան
Markdown is supported
0% or .
You are about to add 0 people to the discussion. Proceed with caution.
Finish editing this message first!
Please register or to comment